Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը պլանավորում Է Libra սեփական գաղտնարժույթը շրջանառության մեջ դնել 2020 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հունիսի 18-ին Facebook սոցիալական ցանցի բլոգում հրապարակված հաղորդագրության մեջ: «Մենք ենթադրում ենք արժույթը թողարկել 2020 թվականին»,- նշել են ընկերությունում: Libra-ի օգտագործմամբ գործարքավարություններ իրականացնել կարելի կլինի Facebook Messenger, WhatsApp ծառայությունների, ինչպես նաեւ այս պահին մշակվող հատուկ հավելվածի միջոցով:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ թվային արժույթի փոխանցում անելը նույնքան հեշտ կլինի, որքան «տեքստային հաղորդագրությունը հեռախոսին ուղարկելը»:

Ինչպես ընդգծում Է Facebook-ը, նոր արժույթի գործառումը հիմնված կլինի բլոկչեյնի՝ տվյալների ապակենտրոնացված պահոցի տեխնոլոգիայի վրա, որի տեղեկատվությունը պահելու սարքերը միացված չեն ընդհանուր սերվերին: Անցյալ շաբաթ The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ ԱՄՆ-ի մի շարք խոշորագույն ընկերություններ, ներառյալ Visa-ն, Mastercard-ը, PayPal-ը եւ Uber-ը, մտադիր են 10-ական միլիոն դոլար ներդնել այն կոնսորցիումի ստեղծման գործում, որը «կիրականացնի» Facebook-ի կողմից ստեղծվող «գաղտնարժույթի կառավարումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում