Հասարակական

Հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում մարդասիրական նոր էջ է բացվել

1 րոպեի ընթերցում

Հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում մարդասիրական նոր էջ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպ քաղաքի մշակույթի տանը հունիսի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Հումանիտարականազերծմանևփորձագիտականկենտրոն»-ից, ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետ Կումիտ Աասին, Հալեպի քաղաքապետ Մաադ ալ-Մադլաջին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանն ու հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչները՝ սակրավորներն ու բժիշկները:

Միջոցառման ընթացքում 100-ից ավելի սիրիացի կարիքավոր ընտանիքների բաժանվել են Հայաստանից Սիրիա հասցված նվերները, որոնք հավաքվել էին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի իրականացրած ակցիայի արդյունքում: Սիրիական կողմը մեծ ոգևորությամբ նշել է, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում նոր ու պատմական էջ է բացվել, որի հիմքում մարդասիրությունն է:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում