Տիգրան Խաչատրյանը ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության շրջանակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Խաչատրյանը զրույցի սկզբում անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Պետություն- մասնավոր գործընկերություն օրենսդրական նախաձեռնությանը։ Նախարարն ընդգծել է օրենսդրական փաթեթի նախագծման շուրջ ԱԶԲ աջակցության կարևորությունը և նշել, որ օրենքի՝ առաջին ընթերացմամբ ընդունումը ակտիվ աշխատանքի սկիզբն է միայն։ Կողմերը մտքեր են փոխանակել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի նախագծման, ընդունման շուրջ։ Քննարկվել են ՊՄԳ հետագա նախագծերի մշակման աշխատանքներում ԱԶԲ փորձագիտական ներգրավվածության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ներդրումների կառավարման շրջանակին վերաբերող հարցեր, ինչպես նաև դրա առնչությունը հանրային ֆինանսների կառվարման ռազմավարությանը։

Նախարարը և Շեյն Ռոզենթալն անդրադարձել են Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված արդյունաբերության ռազմավարության և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների ընթացքին և դրանց արդյունքների կիրառական նշանակությանը։

Կողմերը, որպես համագործակցության նոր ուղղություն, նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ թիրախավորելով արտադրանքի ամբողջական արժեշղթայի ձևավորումը և ոլորտի կառուցվածքային փոփոխությունները։

Հայերեն English

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը