Visa-ն, Uber-ը եւ այլ խոշոր ընկերություններ 10-ական մլն դոլար կներդնեն Facebook-ի նոր գաղտնարժույթի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Visa Inc., Mastercard Inc եւ PayPal Holding Inc. վճարային համակարգերի գործարկուները, Uber Technologies Inc.-ը, որը տաքսու պատվերի եւ կերակրի առաքման ծառայություններ Է մատուցում, եւ մի շարք այլ խոշոր ընկերություններ պաշտպանել են Facebook-ի նոր գաղտնարժույթը, որն իտնտերնետ-հսկան պլանավորում Է ներկայացնել հաջորդ շաբաթ եւ կիրառել հաջորդ տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆինանսների եւ Էլեկտրոնային առեւտրի բնագավառում մասնագիտացած ընկերությունները, վենչուրային կապիտալիստները հեռահաղորդակցական ֆիրմաները մոտավորապես 10-ական միլիոն դոլար են ներդնում կոնսորցիումում, որը կկառավարի Libra անվանումն ստացած գաղտնարժույթը, գրել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Նոր արժույթի օգտատերերը կկարողանան դրանով վճարել՝ գնումներ իրականացնելով Facebook-ում եւ Համացանցի կայքերում, ինչպես նաեւ արժույթն ուղարկել միմյանց:

Մի շարք գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են, եւ կոնսորցիումի վերջնական կազմը կարող Է փոփոխվել: Այս պահին Facebook-ին պաշտպանել Է ավելի քան տասն ընկերություն, հաղորդել «Ինտերֆաքսը»:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում