Արյան դոնորի համաշխարհային օրը քաղաքական գործիչներն արյուն են հանձնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ավանդույթի համաձայն մի խումբ գործիչներ արյուն են հանձնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց թվում էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նախարար Թորոսյանը հրապարակել է արյունատվության ակցիայի տեսանյութը և տեղեկացրել, որ այս տարի Արյան դոնորի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է. «Անվտանգ արյուն բոլորի համար»։ Նախարարն առաջին անգամ է արյուն հանձնում և կոչ է արել բոլոր ցանկացողներին, եթե ոչ այսօր, քանի որ հերթերը շատ են, ցանկացած այլ օր դոնորագրվել: «Առողջապահության նախարարությունը ներկայումս աշխատում է երկրում արյան հավաքման և բաշխման մեկ միասնական համակարգի ներդրման շուրջ, որպեսզի դոնորական արյունը իրապես լինի անվտանգ և հասանելի»,-նշել է նա:

«Այսօր արյան դոնորության միջազգային օրն է։ Ու եթե մեզանից յուրաքանչյուրն իր ժամանակից մեկ ժամ հատկացնի եւ դառնա արյան դոնոր, ապա հնարավոր է հազարավոր կյանքեր փրկել։Հայաստանի արյան պաշարը բավարար չէ, եւ կա դոնորական արյան կարիք։ Ամբողջ աշխարհում արյան դոնորական պաշարների խնդիրները լուծված է համարվում, եթե 1000 մարդուց գոնե 20-ը դառնում են արյան դոնոր։ Հայաստանում յուրաքանչյուր 1000 մարդուց միայն 0.4 տոկոս է դոնոր։ Սա աղետալի փոքր թիվ է։ Մի մտածեք, որ դա ձեր փոխարեն կանի մեկ ուրիշը։ Շատ հնարավոր է, որ հենց ձեր արյունն է փրկելու մի երեխայի, մի զինվորի կամ մի հիվանդի կյանք»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը:

2018 թվականին Հայաստանում իրականացվել է ավելի քան 18 հազար արյունատվություն, ընդ որում անհատույց դոնորներից` 5.7%, փոխհատուցվող դոնորներից` 64%, հիվանդի հարազատներից` 30,3%:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը