Տիգրան Խաչատրյանը և Մեքսիկայի դեսպանը քննարկել են տնտեսական փոխգործակցության հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործակցության շրջանակը։

«Մենք շահագրգռված ենք խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ տնտեսության ոլորտում, քանի որ կա շատ մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել, հենց այդ պատճառով խիստ շահագրգռված էի Ձեզ հետ հանդիպել», - նշել է դեսպանը։ Դեսպանի խոսքով՝ անհրաժեշտ է համադրել երկու երկրների ուժեղ կողմերը և գտնել համագործակցության փոխշահավետ ուղղություններ։ Նորմա Բերտա Պենսադո Մորենոն նշել է, որ իրենց հետաքրքրում է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված հնարավորությունները։

Միակարծիք լինելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության բարդություններից մեկը աշխարհագրական հեռավորությունն է, այդ համատեքստում կողմերն ընգծել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության կարևորությունը, նշելով, որ այն կարող է նոր հնարավորություններ բացել առավել սերտ տնտեսական կապեր հաստատելու համար։

Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը, որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություն, անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին։

Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում այսուհետ գործունություն կծավալի նաև Մեքսիկայի Պատվո հյուպատոսը՝ թիրախավորելով նաև տնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։

Հայերեն English

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի