Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օտար ուժերի հետ դավադրության մեջ մտած լինելու մասին հայտարարություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իշխանությունների հասցեին հնչած մեղադրանքներին, մասնավորապես՝ «օտար ուժերի հետ դավադրության մեջ մտած լինելու» մասին հայտարարություններին։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին հեռավոր գյուղում իր տանը հեռուստացույցի առաջ նստած լսում է, որ այս իշխանությունը դավադրության մեջ է օտար ուժերի հետ, որպեսզի ինչ-որ բան անեն: Նա այդ լուրն ի գիտություն է ընդունում, բայց քաղաքացին ինչպե՞ս պետք է եզրակացնի՝ այդ հայտարարությունը ճի՞շտ է ի վերջո, թե՞ սխալ: Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև, եթե իսկապես դա այդպես է, ես օրինակ, եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա պետք է դատվեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Շանթ» հեռուստաընկերությանըտված հարցազրույցումասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի` եթե դա այդպես է, ապա այդ կառավարությունը և վարչապետը իրավունք չունեն մեկ վայրկյան անգամ մնալ պետական դրոշի ներքո:

«Սակայն մարդը այդպես էլ չի իմանում՝ դա ճի՞շտ էր, թե՞ սուտ: Մարդը ինչպես իմանա, թե դա ճիշտ էր, թե սուտ»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ասել է, որ փորձեր եղել են՝ նման հայտարարություն անողներին դատի տալու, սակայն այս դեպքերում նրանք ասում են` «ճնշում եք խոսքի ազատությունը», «քաղաքական հակառակորդներին հետապնդում եք», «այս էր ձեր սիրո և համերաշխության հեղափոխությունը» և այլն:

«Սա համակարգային խնդիր է»,- ընդգծել է Փաշինյանը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան