ՍԴ-ի դատավորի թեկնածուն վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում արդարադատություն իրականացնելիս չի ունենալու որևէ կաշկանդվածություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում արդարադատություն իրականացնելիս որևէ կաշկանդվածություն չի ունենալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին վստահեցրեց «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։

Լրագրողի դիտարկմանը, թե որոշ ընդդիմադիրներ մտահոգություն ունեն, որ Գրիգորյանը իշխանության ներկայացուցիչների մտերիմն է ու անաչառության հետ կապված խնդիր կարող է լինել՝ Գրիգորյանը պատասխանեց. «Ես բացարձակապես կաշկանդվածություն չունեմ: Ես այդ պաշտոնում չեմ ընտրվում, որ որևէ խմբավորման ներկայացուցիչ լինեմ այնտեղ: Ես նախապես իմ բոլոր վստահորդների հետ քննարկել եմ այս հարցը, որ ես չեմ գնում հին ավանդույթները շարունակելու»:

Նա նշեց, որ ինքն ունի քաղաքական հայացքներ, ավելին` չկա մարդ, որ քաղաքական հայացք չունենա: «Սակայն այլ խնդիր է, թե որքանով են դրանք ազդում դատավորի արդարադատության իրականացման վրա»,-նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե իր քաղաքական հայացքներն արդյոք չեն խանգարի, եթե օրինակ իշխանության որևէ ներկայացուցիչ փորձի զանգով միջամտել արդարադատություն իրականացմանը՝ Գրիգորյանը պատասխանեց՝ ցանկացած որոշում լինելու է իր որոշումը: «Անցյալ տարիների ընթացքում դատավորների վերաբերյալ ընկալումն այնպիսին է եղել, որ կարելի է նրանց զանգել ու ասել, թե ինչ անեն: Ցանկացած որոշում լինելու է իմ որոշումը: Եվ ես երբևէ չեմ արդարանալու, թե ես ճնշման տակ եմ: Որ պահին ես ճնշման տակ լինեմ, ես դատավոր չեմ լինի»,-նշեց թեկնածուն:

Անդրադառնալով դիտարկմանը, թե նույն թեկնածուին երկրորդ անգամ առաջադրելու հետ կապված սահմանադրական օրենքի խախտում կա, նա նշեց, որ որևէ խախտում չի տեսնում: «Սա հանրապետության գլխի սահմանադրական լիազորության իրականացումն է: Եվ օրենսդիրը չի կարող դրան միջամտել: Որոշ ընդդիմադիրների կողմից ՍԴ-ի օրենքի դրույթի մեկնաբանությունը, թե նոր թեկնածու նշանակվում է ոչ այն անձը, որը նախկինում առաջադրվել է, նշանակում է միջամտություն պետության գլխի սահմանադրական լիազորությանը, նախագահի լիազորությունները նախատեսված են Սահմանադրությամբ և դրանց սահմանափակումներին ԱԺ-ն չի կարող մասնակցություն ունենալ»,-ասաց Գրիգորյանը:

Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: Նրան առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Հայերեն Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին