Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախազգուշացում է տվել Ալեն Սիմոնյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախազգուշացում է տվել ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին այն բանի համար, որ անփորձությամբ գրանցել է գույք, որը փաստացի տիրապետել է: ՀՀ ԱԺ փոխնախագահը պարզաբանել է, որ փոխարենը պետք է գրանցեր այն, ինչ կար պաշտոնը ստանձնելու դրությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի ընկերներ, FIP կայքը նյութ է տեղադրել, որի վերնագիրն է «Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել», իսկ մյուս կայքերը արտատպել են այդ վերնագիրը:

Տեղեկացնեմ ձեզ, որ Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել` այն բանի համար, որ ես անփորձությամբ գրանցել եմ գույք, որը փաստացի տիրապետել եմ, փոխարենը պետք է գրանցեի այն, ինչ կար պաշտոնը ստանձնելու դրությամբ:

Բնական է, խոսք չի եղել և չի կարող լինել նախկինում ինձ վերագրված Էապես հարստանալու, կեղծ տեղեկություններ գրելու, ինչպես նաև չհիմնավորված գումարի կամ 7 մլն դրամ չհիմնավորելու մասին:

Նյութի անունը ընտրվել է հատուկ, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ես ինչ-որ հանցանք եմ գործել, իսկ իրենք բացահայտել են:

Հայցում եմ ձեր ներողամտությունը այս թեմային կրկին անդրադառնալու համար, անում եմ սա զուտ ձեր առջև հաշվետու լինելու, ինչպես նաև հանրությանը մանիպուլյացիաներից զերծ պահելու համար»,- գրել է Ալեն Սիմոնյանը:

Հայերեն Русский

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը