ՀՔԾ-ին ուղղված դիմումների քանակը հեղափոխությունից հետո աճել է մոտ 80 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությանը ուղղված դիմումները 2018-ի հեղափոխությունից հետո զգալիորեն աճել են: Դատական վերահսկողությունը ևս ընդլայնվել է, գրեթե ցանկացած որոշում բողոքարկվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց, թե գործերի շատ լինելու պատճառով նոր քննիչներ ներգրավելու անհրաժեշտություն չկա ՞ արդյոք:

«Հեղափոխությունից հետո դիմումների քանակն աճել է մոտ 80 տոկոսով: Դրանց մեջ կան նաև բազմաթիվ դիմումներ, որոնք նույնիսկ չեն վերաբերում ծառայության գործառույթներին, բայց յուրաքանչյուր դիմումի համար ծախսվում է ռեսուրս: Այդ դիմումներից որոշների հիման վրա նախապատրաստվում են նյութեր, եթե անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, պարտադիր պետք է նախապատրաստվեն նյութեր, պատրաստվի որոշում: Դատական վերահսկողությունն այսօր այնքան է ընդլայնվել, որ ցանկացած որոշում բողոքարկվում է: Եվ քննիչները ստիպված են լինում դրանց բողոքարկման համար օրվա մի մասն էլ անցկացել դատարաններում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ ծանրաբեռնվածությունն իսկապես շատ է:

Նա նշեց, որ դիմում են գլխավոր դատախազին, նրա ցուցումի հիման վրա այլ ծառայություններից՝ Քննչական կոմիտեից, ԱԱԾ-ից, ՊԵԿ-ի քննչականից գործուղում են քննիչների, որոնք ՀՔԾ-ի քննիչների ղեկավարության ներքո աշխատում են քննչական խմբերում։ Խաչատրյանը վստահեցրեց, որ անում են ամեն ինչ, որ գործի որակը չտուժի:

Հայերեն

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել