Քաղաքականություն

Արտակ Զեյնալյանը մեկ նախադասությամբ մեկնաբանել է նախարարի պաշտոնից իր հրաժարականի որոշումը

1 րոպեի ընթերցում

 Արտակ Զեյնալյանը մեկ նախադասությամբ մեկնաբանել է նախարարի պաշտոնից իր հրաժարականի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակ Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ գնահատելով ողջ տեղեկատվական հոսքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր հրաժարականի դիմումը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շատ հակիրճ այսպես մեկնաբանեց Զեյնալյանը:

«Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով և ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց, որ գնահատել է ողջ տեղեկատվական հոսքերը: Զեյնալյանը նշեց, որ խիստ շտապում է, հետո կպատասխանի այլ հարցերի:

Արտակ Զեյնալյանը նախարարի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարել է հունիսի 7-ին: Նա շարունակում է պաշտոնավարել՝ մինչև լիազորությունները դադարած համարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում