Նախագահի աշխատակազմը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 338 մլն դրամ տնտեսված միջոցներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը նախորդ տարի պետբյուջեից հատկացված 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամից ծախսել է 1 մլրդ 700 մլն 267 հազար դրամը, մնացածը վերադարձվել է պետբյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ այս մասին ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

«Նախագահի աշխատակազմի 2018 թվականի տարեկան ճշտված պլանը կազմել է 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1մլրդ 700 մլն 267 հազար դրամ: Դա կազմում է ճշտված բյուջեի 83.39 տոկոսը: Արդյունքում տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 338 մլն 670 հազար դրամ »,-ներկայացրեց Տարասյանը:

Նախագահի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ապահովել է Սահմանադրությամբ և օրենքներով նախագահին վերապահված լիազորությունների իրականացումը: Տարասյանը նշեց, որ, մասնավորապես, վավերացվել են ԱԺ-ի կողմից ընդունված 523 օրենքներ, կառավարության առաջարկությամբ կնքվել են 47 միջազգային պայմանագրեր, հրամանագրերով և կարգադրություններով 6744 անձանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, շնորհվել են 7 բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճաններ, 6 բարձրագույն զինվորական կոչում, 13 պատվավոր կոչում, 216-ը պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով: Մշակվել և նախագահի հաստատմանն է ներկայացվել ընդհանուր առմամբ 585 հրամանագիր և կարգադրություն:

Նախագահի աշխատակազմի կողմից 2018 թվականի ընթացքում իրականցված ծրագրերի մեծ մասը գործադիր իշխանության պետական կառվարման և հանրապետական տարածքային կառավարման մարմինների պահպանում ծրագիրն է: Այս ծրագրով նախագահի աշխատակազմի տարեկան ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 694 մլն 840 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 391 մլն 216 հազ դրամ, ինչը կազմում է ճշտված բյուջեի 82 տոկոսը, տնտեսվել է շուրջ 303 մլն դրամ: Հիմնական տնտեսումները եղել են աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածով՝ տնտեսվել է 194 մլն դրամ: Էներգետիկ, կոմունալ և կապի ծախսերով տնտեսվել է 28 մլն դրամ, արտասահմանյան գործողումների մասով՝ 43 մլն դրամ, գրասենյակային, տրանսպորտային և կենցաղային նյութերով ՝ 12 մլն դրամ, կառույցների և սարքավորումների ընթացիկ նորոգման մասով ՝ 6 մլն և այլ ծախսերի մասով 16 մլն դրամ:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա