Հասարակական

Սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի համար պետբյուջեից ծախսվել է 927 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի համար պետբյուջեից ծախսվել է 927 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նախարարը գրել է, որ փետրվարից մեկնարկած ծրագիրը նախատեսված էր 230 հազար քաղաքացիների համար։

«Ծրագրի շրջանակներում կատարվել է4904 միջամտություն (վիրահատություն, ստացիոնար թերապևտիկ բուժում, գլխուղեղի էնդովասկուլյար և սրտի վիրահատություն, ստացիոնար դժվարամատչելի հետազոտություն), որից միայն 270-ը սրտի վիրահատություն»,-գրել է նախարարը՝ տեղեկացնելով, որ վերոնշյալ բուժական և ախտորոշիչ միջամտությունների համար պետական բյուջեից, ընդհանուր առմամբ, ծախսվել է 927 մլն դրամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում