Սերգեյ Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Բրիտանական Watford Colosseum-ում հունիսի 4-ին կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հերթական համատեղ ձայնագրությունը, որի արդյունքում հանրահայտ Naxos լեյբլի ներքո թողարկվելու է ձայնասկավառակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, մաեստրո Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ի թիվս այլ գործերի ձայնագրել են նաև «Սպարտակի և Ֆրիգիա»-ի ադաջիոն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը։ «Աննախադեպ երևույթ է, որ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Սերգեյ Սմբատյանի գործունեության նպատակներից է աշխարհում հանրայնացնել հայկական երաժշտական ժառանգությունը, և LSO-ի հետ այս ձայնագրությունը նույնպես այդ նպատակին միտված քայլերից է։

Հիշեցնենք, որ դիրիժոր Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի նախորդ համատեղ ձայնագրությունը կայացել էր այս տարվա ապրիլին։

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերն է «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, ով իրականացնում է աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտների, կոլեկտիվների ձայնագրությունները: Նրա ձայնագրություններն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների և ներկայացված են ամենուր՝ աշխարհում դասական երաժշտության հավաքածուների վաճառքի լավագույն հարթակներում։

LSO-ն աշխարհի լավագույն նվագախմբերից է։ Այն հիմնադրվել է 1904 թվականին։ Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են աշխարհահռչակ այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Կլաուդիո Աբբադոն, Լեոնարդ Բերնստայնը, Կարլ Բյոմը և այլք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում