Դատական իշխանությունը մինչև հեղափոխությունը եղել է գործադիրի ազդեցության ներքո. ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատարանների անկախության հետ կապված խնդիրները համարում է նախկինում դատական իշխանությանը պատշաճ ուշադրություն չդարձնելու հետևանք: Նրա խոսքով՝ դատական իշխանությունը գտնվել է գործադիրի ազդեցության ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԻՊ-ն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում՝ պատասխանելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե Թաթոյանի՝ որպես ՄԻՊ, գործունության ժամանակից՝ 2016-ից մինչ 2018-ի ապրիլ, իշխանությունների բաժանման սկզբունքը գործե՞լ է, թե՞ ոչ: «Ավելի կոնկրետ՝ դատարանները անկախ եղե՞լ են Սերժ Սարգսյանից, թե՞ ոչ »,-հարցրեց Մկրտչյանը:

«Դատարանների արտաքին ու ներքին անկախության հետ կապված լուրջ խնդիր ունենք: Դարձյալ նշում եմ, որ դա չքաղած դասերի հետևանք է: Դա հետևանք է այն բանի, որ մենք ուշադրություն չենք դարձրել դատական իշխանությանը: Եվ այո դատական իշխանությունը գործադիր իշխանության ազդեցության ներքո է եղել, և այդ առումով եղել են խնդիրներ»,-ասաց Թաթոյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու ՄԻՊ-ը 6-րդ գումարման ԱԺ-ում այս մասին հայտարարություն չի արել: « 2017-ի վերաբերյալ 2018-ին ՄԻՊ-ի արված զեկույցում հստակ գնահատականներ են արված դատական իշխանության վերաբերյալ՝ այդ թվում արտաքին ու ներքին անկախության պակասի, քաղաքացիների վստահության պակասի հետ կապված: Իմ գործելաոճում, անկախ 2018-ի ապրիլի փոփոխություններից, որևէ փոփոխություն չի արձանագրվել: Եվ իմ գործունեությունը հստակ է»,-ասաց Թաթոյանն ու հիշեցրեց, որ ՄԻՊ-ը անկախության բարձր կարգավիճակ է ստացել նաև 2016,2017 և 2018թթ գործունեության համար:

Հայերեն

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր

Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն