Ինովացիա

Samsung Electronics-ն հետազոտություններ Է սկսել 6G-ի բնագավառում

1 րոպեի ընթերցում

Samsung Electronics-ն հետազոտություններ Է սկսել 6G-ի բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics կորպորացիան Սեուլի իր գիտական կենտրոնում ձեռնամուխ Է եղել վեցերորդ սերնդի տեխնոլոգիաների (6G) բնագավառի ուսումնասիրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 4-ին հայտնել Է Yonhap գործակալությունը:

«Մենք ընդլայնել ենք մեր մասնագետների թիմը, որոնք զբաղվում են հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ստանդարտների մշակմամբ: Նրանք ձեռնամուխ են եղել 6G-ի բնագավառի հետազոտություններին»,-ասել Է կորպորացիայի ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում Է Yonhap-ը: Գործակալությունը նշում Է, որ Samsung Electronics-ի հետազոտական խումբը 6G տեխնոլոգիաներին զուգահեռ արհեստական ինտելեկտի եւ ռոբոտների ստեղծման աշխատանքներ Է իրականացելու: Ապրիլի 4-ին Կորեայի Հանրապետությունը դարձել Է առաջին երկիրը, որն սկսել Է հինգերորդ սերնդի շարժական կապի առեւտրային շահագործումը: Տվյալների փոխանցման դրա ռեկորդային արագությունը հասնում Է վայրկյանում 25 գիգաբայթի: Այս ցուցանիշները թույլ են տալիս առցանց ռեժիմով տեսանյութեր հեռարձակել 8K (Ultra HD) լուծաչափով: Ինչպես սպասվում Է, 6G ստանդարտը հինգերորդ սերնդի կապին փոխարինելու կգա 2025 թվականից ոչ շուտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում