ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգի հարցերի քննարկումը սպառելու նպատակով կանցկացնի լրացուցիչ նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս առաջարկությամբ հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ, Իմ քայլը խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
«Առաջարկում եմ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն հունիսի 4-ին ժամը 18:30-ից մինչ 20:00-ն անցկացնել ԱԺ լրացուցիչ նիստ, քանի որ հարցերը շատ են: Դեռ 8 հարց ունենք օրակարգում»,-նշեց Սիմոնյանը:
Լրացուցիչ նիստ անցկացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 80 կողմ, 8 դեմ ձայներ, ձեռնպահ էր քվեարկել 4 պատգամավոր: