Ինովացիա

Apple-ը ներկայացրել Է iOS 13-ը

1 րոպեի ընթերցում

Apple-ը ներկայացրել Է iOS 13-ը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը ներկայացրել Է iOS 13 նորացված օպերացիոն համակարգը, որն iPhone-ի համար մատչելի կլինի 2019 թվականի աշնանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

iOS 13-ում գլխավոր անակնկալներից մեկը կդառնա ավելի մանրամասն քարտեզը՝ հանդերձված բազմաթիվ նոր գործառույթներով: Բացի դրանից, նորացված օպերացիոն համակարգում կբարձրանա օգտատերերի գաղտնիության պաշտպանության մակարդակը: iOS 13-ում iPhone-ը նաեւ կստանա Dark Mode գործառույթն օրվա մութ ժամանակ օգտագործելու համար: Apple-ը նաեւ ներկայացրել Է MacOS Catalina նոր գործառական համակարգը: Դրանում հանգուցային նորամուծություն Է դարձել iTunes ծրագրից հրաժարումը, որը 18 տարի առաջ գործարկման պահից ծառայել Է որպես օգտատերերի ոչ միայն մեդիանվագարկիչ եւ մուլտիմեդիական գրադարան, այլեւ որպես հարթակ ձեր համակարգչի հետ Apple-ի շարժական տեխնիկայի սինքրոնացման համար: Ինչպես պատմել Է ընկերության փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին, այժմ iTunes-ի գործառույթները կանցնեն Apple Music, Apple TV եւ Apple Podcasts հավելվածներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում