«Տանգո» ընկերությունը ցանկանում է պահպանել ԱԳՆ հին շենքի մշակութային ու պատմական արժեքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարարության հին շենքի սեփականատեր «Տանգո» ընկերությունը ցանկանում է կառույցն այնպես օգտագործել, որ այն բիզնես նպատակ ունենալուց բացի նաև արժեք լինի քաղաքի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Տանգո» ընկերության ղեկավար Էդուարդո Էռնեկյանի որդին, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

«Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսիս նախագիծ, որը լավ կլինի ոչ միայն բիզնեսի համար, այլև արժեք կլինի քաղաքի համար»,- ասաց Էռնեկյանը:

Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ նախկինում գտնվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, գործադիրի 2012 թվականի հոկտեմբերի որոշման համաձայն, $51.270.840 համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ Կառավարության որոշման մեջ նշված է, որ գնորդը պարտավորվում է անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել և նորոգումից հետո ԱԳՆ շենքը վերածել հայտնի միջազգային ապրանքանիշի հնգաստղանի հյուրանոցի` միաժամանակ պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը։

Քանի որ Երևանի Հանրապետության հրապարակի կառավարական տուն N2 շենքի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը պատկանում է«Արարատ-ռեստորան»ընկերությանը, անհրաժեշտություն էր առաջացել ձեռք բերել դրա 100% բաժնեմասը` օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար:ՀՀ կառավարությունը 2015թ. 3,2 մլն դոլարով ձեռք է բերել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում գտնվող «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ի բաժնետոմսերը՝ որպես պետական սեփականություն, և դրանք օտարել «Տանգո» ՓԲԸ-ին: «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ