Life

Թողարկվել Է Լը Մանում Ferrari-ի եւ Ford-ի դիմակայության մասին ֆիլմի թրեյլերը

2 րոպեի ընթերցում

Թողարկվել Է Լը Մանում Ferrari-ի եւ Ford-ի դիմակայության մասին ֆիլմի թրեյլերը
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քսաներորդ դար Ֆոքս» կինոստուդիան թողարկել Է «Լը Մանի 24 ժամը» մրցարշավում Ferrari-ի եւ Ford-ի դիմակայության մասին ֆիլմի թրեյլերը: Ford v Ferrari կինոնկարի սյուժեն կպատմի այն ինժեներների խմբի մասին, որոնք Քերոլ Շելբիի եւ Քեն Մայլսի ղեկավարությամբ նոր «Ֆորդ» են են կառուցում 1966 թվականի սեզոնի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ford v Ferrari ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Մեթ Դեյմոնը (Քերոլ Շելբի) եւ Քրիստիան Բեյլը (Քեն Մայլս): Նրանց հերոսները միասին Ford Motor Company-ի համար կկառուցեն հեղափոխական մրցարշավային ավտոմոբիլ՝ միաժամանակ փորձելով պայքարել «կորպորատիվ բյուրոկրատիայի, ֆիզիկայի օրենքների եւ անձնական դեւերի դեմ»: Այդ ավտոմեքենան «Ֆորդին» թույլ կտա հաղթել Ferrari-ին եւ դառնալ «Լը Մանի 24 ժամը» մարաթոնի հաղթող: Կինոնկարը վարձույթ դուրս կգա այս տարվա նոյեմբերի 15-ին:

1966 թվականի «Լը Մանի 24 ժամն» ավարտվել Է Ford-ի եռակի հաղթանակով. Ford GT40 Mk.II սպորտկարերին հաջողվել Է վերջնագծին հասնել մեկը մյուսի հետեւից: Maranello Concessionaires թիմի Ferrari 275 GTB/C-ն այդ մրցարշավում դարձել Է սոսկ ութերորդը: Հաջորդ երեք տարում GT40-ը մնացել Է մարաթոնի անվերապահ առաջատարը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում