Ամստերդամի քաղաքապետն այցելել է հիվանդանոցում գտնվող Մել Դալուզյանին և շնորհակալություն հայտնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆեմկե Հալսեմայի գլխավորությամբ այցելել է բուժհաստատությունում գտնվող ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Դալուզյանի ընկերներից Արթուր Մինասյանը տեղեկացնում է, որ քաղաքապետնայցելել է շնորհակալություն հայտնելու զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար: Ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ծանրամարտիկ Մել Դալուզյանն ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց:Նա հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր:

«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասել է քաղաքապետը։

Ամստերդամի կենտրոնում մայիսի 30-ին անհայտ անձինք փորձել էին թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին. վերջինիս օգնության հասած Մել Դալուզյանը դանակահարվել էր։ Նա այդ պահին գնումներ կատարելիս է եղել, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։

Մել (Մելինե) Դալուզյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է և ներկայացրել է Հայաստանը։ Նա քաղաքական ապաստան է ստացել և երեք տարի է՝ բնակվում է Նիդեռլանդներում։

Հայերեն English

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր