Ռոզի Արմենն այցելել է  ապագա բժիշկներին ու հայրենքի պաշտպաններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները, կենտրոնում բուժում ստացող հայրենքի պաշտպանները ռեկտոր Արմեն Մուրադյանի և բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ մայիսի 30-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողականկենտրոնում հյուրընկալ են ֆրանսիահայ ճանաչված երգչուհի Ռոզի Արմենին:

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի, Արմեն Մուրադյանի և ապագա բժիշկների ուղեկցությամբ ճանաչված երգչուհին շրջեց կենտրոնում, ծանոթացավ տարածաշրջանի համար բացառիկ վերականգնողական համալիրի, այստեղ իրականացվող աշխատանքների ու զարգացման ծրագրերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից, բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները, նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են ինչպես առողջական, այնպես էլ զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:

Ֆրանսիահայ սիրված երգչուհին, շրջապատված ապագա բժիշկներով ու հայրենիքի պաշտպաններով, կիսվել է ստացած տպավորություններով և իր գոհունակությունը հայտնել ջերմ ընդունելության համար:

Ռոզի Արմենը Հայաստան է ժամանել բեմական գործունեության60-ամյակիննվիրված համերգին հանդես գալու նպատակով:

Հայերեն

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող