Հասարակական

Շտապօգնության աշխատակիցները ներառվեցին սոցիալական փաթեթում

1 րոպեի ընթերցում

Շտապօգնության աշխատակիցները ներառվեցին սոցիալական փաթեթում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն՝ սոցիալական փաթեթի շահառուների թվում ավելացվել են Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ ավագ, միջին և կրտսեր 560 բուժաշխատողները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում առողջապահության ոլորտի ևս շուրջ 610 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով:

Արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի: Շահառուներն անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակներում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ:

Երևանի շտապօգնության աշխատակիցները դեռևս հունվարից իրենց բողոքի ալիքն էին բարձրացրել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում ու սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու հնարավորության ընձեռում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում