Հասարակական

Արմավիրում 26 ընտանիքներ անհատույց բնակարաններ կստանան

1 րոպեի ընթերցում

Արմավիրում 26 ընտանիքներ անհատույց բնակարաններ կստանան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքը հատկացրեց Արմավիրի մարզպետարանին, որպեսզի այն հետագայում անվճար տրամադրվի 26 ընտանիքների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ներկայումս այդ 26 ընտանիքներն ապրում են երկու շենքերում, որոնցից մեկը 3-4-րդ կարգի վթարային է, մյուսն էլ հրդեհից այնպես է տուժել, որ անհնար է այդտեղ բնակվել:

Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի շենքը նախկինում օգտագործվել է «Պետական հիգիենիկ և հակահամաճարակային» տեսչության Արմավիրի մարզային տարածքային կենտրոնի կողմից և երկար տարիներ է չի շահագործվում որևէ սուբյեկտի կողմից։

Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի շենքը նվիրաբերել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին՝ այն 26 բնակարանների վերակառուցելու և սեփականության իրավունքով ՀՀ Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 1 և 9 շենքերում բնակվող թվով 26 ընտանիքներին հատկացնելու համար

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում