Իրավունք

Պրոբացիայի ծառայությունում մեկնարկել է շահառուների վերասոցիալականացման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Պրոբացիայի ծառայությունում մեկնարկել է շահառուների վերասոցիալականացման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում մայիսի 29-ին մեկնարկել է պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի առաջին հանդիպումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման թեման էր կոնֆլիկտների հաղթահարում՝ կոնֆլիկտ հասկացության քննարկում, կոնֆլիկտի փուլերի ծանոթացում և հաղթահարման ձևերի ուսուցում, որին ներկա էր մոտ տասը շահառու։

Երևան քաղաքային մարմնի բաժնի պետ Վահրամ Խալաթյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Ծառայության պետի ցուցումով իրականացվող վերասոցիալականացման ծրագրի հանդիպումների շարքի նպատակն է անդրադառնալ շահառուների հոգեբանական խնդիրներին, հուզող հարցերին, բարձրացնել նրանց իրավագիտակցությունն, ինչպես նաև ծանոթացնել պրոբացիայի ոլորտին առնչվող օրենսդրությանը, որն էլ իր հերթին կնպաստի շահառուների հասարակություն վերաինտեգրվելուն և կրկնահանցագործությունների կանխմանը։

«Ծառայությունն ունի առանձնացված հոգեբանի անկյուն, որտեղ կարող եք ստանալ հոգեբանական աջակցություն և կիսվել ձեզ անհանգստացնող հարցերով»,- ասել է Վահրամ Խալաթյանը։

Հանդիպումն ընթացել է դինամիկ և ինտերակտիվ, շահառուներին ներկայացվել են կոնֆլիկների տեսակները, զարգացման փուլերը (հաղթող-հաղթող, հաղթող-պարտվող, պարտվող-պարտվող), և դրանց լուծման տարբերակները։

Հանդիպումը վարել են ծառայության գլխավոր մասնագետներ Արմինե Ադամյանը, Նարինե Հարությունյանը և հոգեբան Վահան Հարությունյանը։

Հաջորդ հանդիպումը կայանալու է 05.06.2019թ-ին, ժամը 15:00-17:00-ն, որի թեման է ագրեսիվություն՝ դրա տեսակները և դրսևորումները, ագրեսիվության կառավարման հմտություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում