Փաստ մեկնաբանությամբ

Ոչ միայն ծովային, այլ նաեւ ցամաքային սահմանագծում. Բեյրութի նախապայմանը

4 րոպեի ընթերցում

Ոչ միայն ծովային, այլ նաեւ ցամաքային սահմանագծում. Բեյրութի նախապայմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի միջինարևելյան հարցերով օգնական Դեյվիդ Սեթըրֆիլդի՝ երկու շաբաթվա ընթացքում Բեյրութ կատարած երրորդ այցելությունից պարզ է դառնում, որ Վաշինգտոնը Իսրայել-Լիբանան ծովային սահմանագծման գործընթացի համար լծվել է մաքոքային դիվանագիտության։

Վիճելի ջրային տարածքը՝ 860 քառ. կմ տարածք է, որի սահմանագծումը նախապայման է օգտագործման գործընթացը մեկնարկելու եւ դրանով իբրեւ նախապատրաստություն բանակցություններ վարելու ձեւաչափերն ու մեխանիզմները ճշտելու։

Չպետք է մոռանանք, որ հիմնական բարդությունը երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների չգոյությունն է. առաւել եւս պատերազմական նախադեպերը նկատի ունենալով՝ թշնամական հարաբերությունների ընդհանուր դրվածքը։

Առաջին հայացքից, նման դեպքերում իրականացվում է միջնորդական առաքելություն։ Իրավականորեն, նաեւ համոզիչ հիմնավորումով, ՄԱԿ-ը, որ կապույտ գոտու վերահսկումով իրականացնում է խաղաղապահ առաքելություն, իրավասու պետք է լինի նախաձեռնելու սահմանագծման նման աշխատանքներ։

Վաշինգտոնի ուղղակի ներգրավվածությունը այս ծրագրին եւ հատկապես մաքոքային դիվանագիտություն նախաձեռնելով օրակարգին հրատապություն հաղորդելը ենթադրում է շահագրգռվածության որոշակի աստիճանաչափ։

Եթե նկատի ունենանք, որ կողմերից մեկը ամերիկյան հովանոցի պաշտպանվածությունը կրող Իսրայելն է, առաւել եւս քաղաքական առումով ըմբռնվում է օրակարգի հրատապությունն ու նրա առաջին պլան գալու ամերիկյան վճռորոշման երեւույթը։

Ամերիկյան ուղերձները Բեյրութին միշտ նկատի են ունեցել Թել Ավիվի գործոնը։ Օժանդակությունների նախապայմանային բնույթից մինչեւ քաղաքական պաշտոնական հայտարարություններ ենթատեքստերը հետեւողականորեն իսրայելյան ձեռագրերի հուշումներ են կատարել։

Հիմա պարզ է կիրառվածը։ Թել Ավիվի դրսեւորած նախնական անհամաձայնությունը միջնորդական մրցավարի դերը վստահելու ՄԱԿ-ին, թվում է, որ բանակցային խաղաթուղթ է։ Այդ վերապահությունը մասամբ վերացվել է եւ լիբանանյան կողմին փոխանցվել, որ Իսրայելը համաձայն է ՄԱԿ-ին նման դերակատարություն վստահելու. ավելի ճիշտ՝ ՄԱԿ-ը եւս ներգրավելու։ Սակայն, այս եղանակով պարզ է դառնում, որ ծովային սահմանագծման քաղաքական համաձայնությունը կգոյանա ամերիկյան միջնորդությամբ, մնացյալ տեխնիկական աշխատանքի իրականացումը վստահելով ՄԱԿ-ին։

Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների քաղաքականության հետեւանքային ալիքը հարվածում է նաեւ Լիբանանի ֆինանսատնտեսական դաշտին։ Մինչ, ծովային պեղումների մեկնարկը կարող է նախանշել տնտեսական իրավիճակի բարելավման ընթացք։ Մի կողմից սեղմել, մյուս կողմից հեռանկար ցույց տալու ամերիկյան հերթական մոտեցումը վերադրսեւորվում է այս առիթին եւս։

Բանակցությունների մեկնարկը հարաբերությունների բնականոնացում ենթադրող քայլ է. անկախ Իսրայելին էներգիայի նոր պաշարների հայթայթման առաջադրանքից, քաղաքական իմաստով նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման միտումով կարող է բացատրվել Վաշինգտոնի դրսեւորած մաքոքայնությունը։

Պաշտոնական Բեյրութի դիվանագիտական արձագանքում այս հրատապության, կբխի համալիբանանյան քաղաքական շահերից։ Բեյրութը սահմանագծումը ընկալում է համընդգրկուն հասկացությամբ, այսինքն՝ ոչ միայն ծովային, այլ նաեւ ցամաքային սահմանագծման հրամայականով։ Ահա այստեղ է արծարծվում Շըպայի եւ Քըֆարշուբայի տարածքային խնդիրները։

Պետքարտուղարի օգնականը հայտարարում էր, որ Թել Ավիվը ընդառաջում է Բեյրութի երկու պահանջներին։ Բանակցություններին ՄԱԿ-ի ներգրավվածության եւ ծովային սահմանագծման ներառելու է նաեւ ցամաքայինը։

Թվում է, որ բանակցային գործընթացի նոր փուլ է թեւակոխում Բեյրութ-Թել Ավիվ հակամարտությունը։ Առ այս պահը ամերիկացի նախագահը, իտարբերություն Գոլանի, չի հայտարարել լիբանանյան տարածքների վրա իսրայելյան գերիշխանությունը։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում