YouTube-ի պատմության մեջ առաջին անգամ ալիքը 100 մլն բաժանորդ Է հավաքել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական T-Series YouTube-ալիքը տեսահոսթինգի պատմության մեջ առաջին անգամ 100 միլիոնից ավելի բաժանորդ Է հավաքել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

T-Series-ը, որում հրապարակվում են հնդկական երաժշտական հոլովակներ եւ ֆիլմերի թրեյլերներ, վերջին մի քանի տարում ակտիվորեն ընդլայնում Էր իր լսարանը եւ փորձում YouTube-ի թոփ-ալիքի կոչում ստանալ: Նրա գլխավոր մրցակիցը PewDiePie շվեդ բլոգերն Էր: Երկու ալիքները մարտին 90 մլն բաժանորդների նշագիծը հաղթահարել են մի քանի ժամվա տարբերությամբ: Այն ժամանակ T-Series-ն առաջ անցավ շվեդ բլոգերից՝ դառնալով տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող YouTube-ալիքը: Ի պատասխան PewDiePie-ն, որի իսկական անունը Ֆելիքս Քյոլբերգ Է, թողարկեց «Շնորհավորում ենք» երաժշտական տեսանյութը, որտեղ ընդունել Է իր պարտությունը:

T-Series-ը նաեւ 25 այլ ալիք ունի YouTube-ում՝ մանկական կոնտենտից մինչեւ կատակերգական ֆիլմեր, որոնք վերջին 90 օրվա ընթացքում դիտել Է 13 մլրդ օգտատեր, ինչը 3 միլիարդով ավելի Է, քան PewDiePie-ը՝ վերջին երեք տարվա ընթացքում:

Ներկայում PewDiePie-ին բաժանորդագրված Է 96 միլիոնից ավելի օգտատեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում