Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստվել է 6 հազար մարդ. կողմնակի ազդեցություններ չեն եղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում արդեն կատարվել է 6 հազար պատվաստում «Գարդասիլ» պատվաստանյութով: Նրանցից ոչ մեկի մոտ կողմնակի ազդեցություններ չեն եղել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Ուրիխանյանը հետաքրքրվեց պատվաստանյութի վերաբերյալ:«Խնդրում եմ տվեք սպառիչ տեղեկություն, թե ինչ է լինելու, պատվաստանյութը շրջանառության մեջ դրվա՞ծ է, դրվելո՞ւ է, թե՞ ոչ, վնասակա՞ր է, թե՞ոչ: Ի՞նչ սպասել դրանից»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ պատվաստանյութը ներդրվել է վաղուց՝ 2017-ի վերջերից: «Միանշանակ այն օգտակար է, որևէ երկրում չկա որևէ գիտական ապացույց, որ այն վնասակար է: Հետևաբար` այդ հարցը ունի միանշանակ պատասխան՝ այն օգտակար է և փրկում է հազարավոր կյանքեր: Մեր դեպքում այն տարիներ անց կփրկի առնվազն տարեկան 120 կյանք: Մինչ օրս Հայաստանում արդեն կատարվել է 6 հազար պատվաստում: Չի եղել որևէ կողմնակի ազդեցություն որևէ մեկի մոտ»,-ասաց նախարարն ու հավելեց, որ պատվաստվել են նաև ինքն ու իր կինը, իսկ դուստրը կպատվաստվի, երբ հասնի համապատասխան տարիքին:

Նա վստահեցրեց, որ բոլոր պատվաստանյութերը մինչև ներդրվելն անցնում են տասնյակ տարիների փորձարկումներ: Թորոսյանը պատվաստանյութերը համարեց վերջին 200 տարիների գիտության լրջագույն հայտնագործությունները, որոնք փրկել են ու փրկում են միլիոնավոր կյանքեր:

Նախարարը նկատեց, որ «Գարդասիլ»-ով պատվաստման թեման արդեն դուրս է եկել գիտական դիսկուրսից և դարձել է քաղաքական շահարկումների թեմա: Թորոսյանը կոչ արեց չշարունակել այդ կերպ:

Գարդասիլ պատվաստանյութն օգտագործում են պապիլոմա վիրուսի դեմ՝ պայքարելով արգանդի վզիկի քաղցկեղի դեմ:Նախաքաղցկեղային եւ քաղցկեղային վիճակների նվազեցման նպատակով Հայաստանում 2017թ. դեկտեմբերից պատվաստում են ստանում մինչեւ 13 տարեկան աղջիկները:

Հայերեն

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար