ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգայինժողովի նախագահ Արարատ Միրզոյանը,Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, պաշտոնատար այլ այրեր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել են Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նրանք ծաղկեպսակ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Ամենայն Հայոց կաթողիկոսը «Տերունական աղոթք» է հնչեցրել:
Այնուհետև մասնակցել են Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: