Քաղաքականություն

ԱԺ խորհուրդը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկել է 41 հարց

1 րոպեի ընթերցում

ԱԺ խորհուրդը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկել է 41 հարց

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խորհուրդը յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 34, մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 41 հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է խորհրդի՝ մայիսի 27-ի նիստում:

Նիստում քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 34, մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 41 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել է նաև Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացմանժամկետացանկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում