Թեոդոսիայում վերակառուցում են Այվազովսկու անվան պատկերասրահը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեոդոսիայում վերակառուցվելու Է Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահի շենքը, որը բարոյական եւ տեխնիկական զգալի մաշվածության վիճակում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի ԳլավգոսԷքսպերտիզայի մամուլի ծառայությունը: «Աշխատանքների ֆինանսավորումը պլանավորվում Է իրականացնել դաշնային եւ տարածաշրջանային բյուջեների միջոցների հաշվին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ շենքում երկար ժամանակ չեն անցկացվել վերանորոգման, վերակառուցման եւ ժամանակակից պահանջներին դրա հարմարեցման համալիր աշխատանքներ:

Թեոդոսիայում Այվազովսկու անվան պատկերասրահը հնագույն թանգարաններից մեկն եւ առաջին հանրային պատկերասրահը երկրի հարավում: Առաջին ցուցադրանքն Այվազովսկու կողմից բացվել Է 1845 թվականին: Նկարչի մահից հետո 1900 թվականին պատկերասրահը, նրա կտակի համաձայն, դարձել Է քաղաքի սեփականությունը: Պատկերասրահի հավաքածուն իրենից ներկայացնում Է գեղանկարչության, գրաֆիկայի ստեղծագործությունների, արխիվային փաստաթղթերի եւ ֆոտոփաստաթղթերի, հուշաիրերի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաների բացառիկ համալիր՝ ընդամենն ավելի քան 13 հազար ցուցանմուշ: Այստեղ հավաքվել Է Հովհաննես Այվազովսկու, նրա աշակերտների եւ 17-19-րդ դարերի արեւմտաեվրոպական ծովանկարիչների, ինչպես նաեւ այլ գեղանկարիչների ստեղծագործությունների աշխարհի խոշորագույն հավաքածուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումները

Ցանկանում ենք խաղալ հավասարակշռված ֆուտբոլ. «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչը` թիմում իր ծրագրերի մասին

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվեց Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը

Ինչո՞ւ են ուղևորները ավտոբուներին սպասում 25-30 րոպե․ Ավինյանի անդրադարձը

Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրողները կազատվեն ճանապարհային որոշ հարկերից և վճարներից

«Նոր գիրք»-38/26. Սալնիկով, Բաքման, Թադևոսյան

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանի վրա նոր հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն