Պատգամավորն առաջարկում է սահմանափակել մարտական հերթապահության մասնակից զինծառայողների չմարած վարկերի դիմաց աշխատավարձի բռնագանձումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրաված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել 30 տոկոսից ոչ ավելի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի` նման դրույթ սահմանող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ստացավ միաձայն դրական եզրակացություն:

«Երբ առաջնագծում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել զինծառայողների հետ, նշվել է, որ առաջնագծում ծառայող զինվորականներն ունեն խնդիրներ` աշխատավարձը չստանալու հետ կապված: Ունենալով վարկային որոշակի պարտավորություններ` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն արգելանք է դրել նրանց հաշիվների վրա: Խնդրել էին, որ հնարավորության դեպքում աջակցենք: Եվ առաջարկում եմ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների վրա արգելանք տարածվի ոչ ավելի, քան 30 տոկոս, որ այդ ծանրագույն աշխատանքը կատարելիս մտահոգված չլինեն ընտանիքի կենցաղային խնդիրներով»,-ներկայացրեց Բագրատյանը:

Նախագծի նախնական տարբերակում Բագրատյանն առաջարկել է 10 տոկոս, սակայն կառավարության առաջարկությամբ որոշվել է 30 տոկոս չափը: Արդյունքում՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրաված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել 30 տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի մարումը` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը: Նա ողջունեց նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց Բագրատյանին կառուցողական մթնոլորտում քննարկումների համար: «Վերջնական նախագիծը երկկողմանի ընդունելի է, որևէ խոչընդոտ չենք տեսնում, որ ներկայացվի լիագումար նիստին»,-նշեց նա:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ միաձայն դրական եզրակացություն, այն կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:

Հայերեն

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը