Քաղաքականություն

Գետափ և Վանևան համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ

1 րոպեի ընթերցում

Գետափ և Վանևան համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Գետափ և Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումներն ընդունվեցին կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման` Գետափ համայնքի ղեկավար Գոռ Ստեփանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: 2019 թվականի ապրիլի 19-ին Գոռ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Իսկ Վանևան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հունիսի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չհրավիրելու, ս.թ. ապրիլի 13-ին Վանևան համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում:

Գետափ և Վանևան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություննեը կանցկացվեն 2019 թվականի սեպտեմբերի 29-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում