Տիգրան Խաչատրյանը Վրաստանի դեպանի հետ քննարկել է տնտեսական փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները
2 րոպեի ընթերցում
![Տիգրան Խաչատրյանը Վրաստանի դեպանի հետ քննարկել է տնտեսական փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/05/975831.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերն ընդգծել են համատեղ նպատակուղղված գործողությունների իրականացման կարևորությունը այն ոլորտներում, որոնք ազդում են ազգաբնակչության բարեկեցության վրա։
Նախարար Խաչատրյանը և դեսպանը քննարկել են առաջիկայում սպասվող տնտեսական միջոցառումների և հանդիպումների շրջանակը։ Մասնավորապես քննարկվել են առաջիկա հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական գործարարների համաժողովի կազմակերպչական հարցերին՝ կարևորելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների, գործարար շրջանակների ներգրավումը,որոնք համագործակցության առավել մեծ հեռանկար և ներուժ են պարունակում։
ԴեսպանՍագանելիձեն Վրաստանում տեղի ունենալիք տնտեսական որոշ միջոցառումներիվերաբերյալ ներկայացրել է տեղեկատվություն։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները և արտոնյալ ռեժիմներից առավել արդյունավետ օգտվելու ճանապարհները։