Քաղաքականություն

ԱԺ խորհուրդը հավանություն չի տվել արտահերթ նիստ անցկացնելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը

3 րոպեի ընթերցում

ԱԺ խորհուրդը հավանություն չի տվել  արտահերթ նիստ անցկացնելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խորհուրդը հավանություն չի տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության` արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությանը, որում առաջարկվում էր քննարկելքաղաքացիների կողմից դատարանների շենքերի ելքերն ու մուտքերը փակելու հետևանքով երկրում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների անցկացման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 22-ին այս մասին խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Արտահերթ նիստ չի գումարվի: Նիստն անցկացնելու համար ստորագրությունները բավարար էին, ԱԺ խորհուրդը պետք է բավարարեր, սակայն քվեարկությամբ մերժեց: Տարբեր ելույթներ, քննարկումներ եղան, մենք քվեարկեցինք կողմ, իրենք՝ (խմբ.՝ «Իմ քայլը») դեմ»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ իրենք հայտարարության տեքստ ևս ունեին: Նիստին պատգամավորներն ասել են, որ պետք չէ հարցին անդրադառնալ, նորից քննարկել:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ նիստի արդյունքում ուզում էին քննարկել դատարանի ելքերն ու մուտքերը փակելու ակցիան, նաև վարչապետի՝ դատական համակարգի համար առաջարկած բարեփոխումները:

«Վեթթինգի առաջարկը մերն է եղել, շատ բաների կողմ էինք: Եվ ուզում էինք նիստում խորհրդարանի կողմից կառավարությանն ուղղված հայտարարություն ընդունել, որ դատաիրավական համակարգի ցանկացած ձեռնարկ իրականացվի Սահմանադրության, միջազգային պարտավորությունների հարգման շրջանակներում»,-նշեց Մարուքյանը:

Մայիսի 20-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստում որոշում էր կայացրել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել էր ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը առաջարկում էր արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի ելքերն ու մուտքերը փակելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորությունը: Մայիսի 21-ին խմբակցությունից հայտնել էին, որ նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորներ, արդյունքում հավաքվել էին անհրաժեշտ քանակով ստորագրություններ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել մայիսի 20-ին, առավոտյան ժամը 08:30-ից արգելափակել Հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը: Այնուհետև կայացած խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր մայիսի 20-ի վաղ առավոտից Հայաստանի բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու իր կոչի խորհուրդն ու նպատակը: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում վարչապետը հորդորել էր վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում