Հասարակական

«Իմ քայլը» ԱԺ լիագումար նիստում կառաջարկի ստեղծել Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» ԱԺ լիագումար նիստում կառաջարկի ստեղծել Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում ջրօգտագործման և 2016թ. Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծելու առաջարկ կանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Առաջիկա լիագումար նիստի ընթացքում արդեն հարցը կդնենք ջրօգտագործման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաև՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու առումով: Քննիչ հանձնաժողովը հենց լինելու է Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը, նրանք կտեղեկացնեն, թե ինչպես է լինելու: Եթե անհրաժեշտություն տեսնեն ներգրավելու այլ անձանց, և օրենքը դա թույլ տա, ես վստահ եմ, որ քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին»,- ասաց Մակունցը:

Մայիսի 20-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ հասունացել է ժամանակը՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում