Հասարակական

Հանրապետության բոլոր դատարանները ժամը 13.30-ին ապաշրջափակվել են. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հանրապետության բոլոր դատարանները ժամը 13.30-ին ապաշրջափակվել են. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության բոլոր դատարանները ժամը 13.30-ին ապաշրջափակվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ մասին իրեն զեկուցել է ոստիկանությունը: «Շնորհակալ եմ ժողովուրդ ջան»,-նշել է Փաշինյանը գրառման մեջ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դիմել էր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած հայրենակիցներին՝ խնդրելով ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը՜ նշելով, որ ակցիան ծառայել է իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է եւ այլեւս անշրջելի: Իսկ արգելափակման կոչ արել էր մայիսի 19-ի երեկոյան, մայիսի 20-ին ժամը 12.00-ին ուղիղ եթերում հանդես էր եկել ելույթով՝ դատաիրավական ոլորտի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում