Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար նախաձեռնել է ստորագրահավաք

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար նախաձեռնել է ստորագրահավաք

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է ԱԺ արտահերթ նիստում քննարկել վարչապետի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով ստեղծված իրադրությունը, դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

«Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը»,-նշված է հաղոդագրությունում:

«Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է արել միանալ նախաձեռնությանը և գնալ խորհրդարան՝ այն ստորագրելու։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների կոչ է արել մայիսի 20-ին, առավոտյան ժամը 08:30-ից արգելափակել Հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը: «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Այնուհետև կայացած խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց մայիսի 20-ի վաղ առավոտից Հայաստանի բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու իր կոչի խորհուրդն ու նպատակը: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում վարչապետը հորդորեց 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում