ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին նախատեսում է ազդարարարել Հայկական հեղափոխության ամենակարեւոր փուլի մեկնարկը։ Այս մասին վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը:
Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի ուշ մեկ այլ գրառման մեջ նշել է. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:
»