Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից առաջ դատարանի բակում ակցիա է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշումը Երևանի ընդհանուր իրավասությանը դատարանը կհրապարակի մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին: Թեպետ որոշման հրապարակմանը դեռ բավական ժամանակ կա, դեռ առավոտից դատարանի դիմաց հավաքվել են ինչպես Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, այնպես էլ նրան դեմ արտահայտվողները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դատարանի բակը մարդաշատ է. այնտեղ նաև իրավապահ ուժեր են տեղակայված:

Դատարանը խորհրդակցական սենյակում է՝ քննելու Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նախագահները դատարանի դահլիճ էին ժամանել մայիսի 16-ին՝ անձամբ ներկայացնելու երաշխավորությունը:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների՝ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործով դատական նիստը մեկնարկել է մայիսի 13-ից: Քննվում էր Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000ՀՀ դրամին համարժեք 3․000․000ԱՄՆ դոլար կաշառք։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն