Հասարակական

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 18-ին

1 րոպեի ընթերցում

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդեն չորրորդ օրն ընթացող՝ խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: Որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին ժամը 16:00-ին:

Մեղադրող դատախազական խումբն էլ պնդեց, որ կալանքի մասին որոշումը հիմնավոր է և այն պետք չէ փոխել։ Չորս օր շարունակ պաշտպանական կողմը ներկայացնում էր խափանման միջոցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Նրանք հայտարարեցին, որ կալանավորման որոշումն անհիմն է և, նույնիսկ, միջնորդեցին վերացնել 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը։

Նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը։Նա անդրադարձավփետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը, ներկայացրեց դրա վերաբերյալ մանրամասներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում