ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մինսկ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում անցկացվող «Միլեքս-2019» սպառազինության և ռազմական տեխնիկայի 9-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով մայիսի 14-ին Մինսկ է մեկնել ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայերեն English