ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում անցկացվող նիստերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 14-ից 18-ը Մինսկում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդացուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարդացեք հոդվածը` Русский