Ինովացիա

Հաքերները WhatsApp-ում զանգերի գործառույթի միջոցով լրտեսական ծրագրային ապահովում են բեռնել հեռախոսներում. FT

2 րոպեի ընթերցում

Հաքերները WhatsApp-ում զանգերի գործառույթի միջոցով լրտեսական ծրագրային ապահովում են բեռնել հեռախոսներում. FT
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ չարագործները լրտեսական ծրագրային ապահովում են տեղակայել շարժական հեռախոսներում՝ օգտագործելով զանգերի գործառույթը WhatsApp հավելվածում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին այդ մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը:

Թերթի տվյալներով՝ չարագործները լրտեսական ծրագիր են ներդրել՝ WhatsApp հավելվածի միջոցով զանգեր իրականացնելով հեռախոսների ընտրված համարներ: Ըստ որում վնասաբեր կոդը ներբեռնվել Է, նույնիսկ եթե բաժանորդը չի վերցրել հեռախոսը, իսկ զանգի վերաբերյալ տեղեկությունները հեռացվել են հեռախոսի հիշողությունից: Նշվում Է, որ գրոհի համար խոցելի են եղել iOS եւ Android հարթակներով սարքերը:

WhatsApp-ում խնդրի մասին իմացել են մայիսի սկզբին, անցյալ շաբաթ ընկերությունը դրա մասին հայտնել Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը:

Ինչպես նշում Է Financial Times-ը, լրտեսական ծրագրի մշակողն Իսրայելի NSO Group մասնավոր ընկերությունն Է, որն զբաղվում Է կիբեռհետախուզության միջոցների արտադրությամբ:

Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ WhatsApp-ում հավաստել են կիբեռգրոհի փաստը՝ նշելով, որ այն սահմանափակ մասշտաբ Է ունեցել եւ վերաբերել Է մի քանի տասնյակ օգտատերերի: Ընկերությունում նաեւ տեղեկացրել են, որ խոցելիությունը, որը թույլ Է տվել լրտեսող ծրագրային ապահովում տեղակայել, վերացվել Է, ինչպես նաեւ օգտատերերին խորհուրդ են տվել նորացնել հավելվածի՝ իրենց տարբերակը:

WhatsApp-ի լսարանն այս պահին կազմում Է 1,5 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում