Հասարակական

Ստավրոպոլի երկրամասում Հայաստանից մեկնած միկրոավտոբուս է շրջվել. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Ստավրոպոլի երկրամասում Հայաստանից մեկնած միկրոավտոբուս է շրջվել. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի-Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կիլոմետրի վրա միկրոավտոբուս է շրջվել, որը Երևանից մեկնել է Օմսկ, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Վթարը տեղի է ունեցել Նինի բնակավայրի շրջանում, կիրակի առավոտյան։ Nissan Elgrand միկրոավտոբուսը անիվի վնասվածքի հետևանքով շրջվել է աջ կողմի վրա։ Միկրոավտոբուսում գտնվել է ութ մարդ (մեծահասակներ), որոնցից տուժել է երեքը»,- ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, տեղեկացրել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ստավրոպոլի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։ Նրանք ստացել են փափուկ հյուսվածքների թեթև վնասվածքներ և հիվանդանոց են տեղափոխվել հետազոտության համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում