Տնտեսություն

Գործադիրը հարկային արտոնություններ տրամադրեց Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման և շահագործման գործում ներգրավված 3 կազմակերպության

1 րոպեի ընթերցում

Գործադիրը հարկային արտոնություններ տրամադրեց Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման և շահագործման գործում ներգրավված 3 կազմակերպության

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հարկային և մաքսային արտոնություններ տրամադրեց Դիլիջանում միջազգային դպրոցի կառուցման և շահագործման գործընթացում ներգրավված 3 կազմակերպության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`հարցը կառավարության մայիսի 10-ի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախագիծը ներկայացվել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային արտոնություններ նախատեսող օրենքի պահանջի համապատասխան: Ըստ այդ օրենքի նախատեսվում է, որ Դիլիջանում միջազգային դպրոցի կառուցման և շահագործման գործընթացում ներգրավված կազմակերպությունների կողմից ներկայացված գործարքների մասով կտրամադրվի հարկային և մաքսային արտոնություններ: Երեք կազմակերպության կողմից ներկայացված հայտերի հիման վրա է նախագիծը մշակվել: Ըստ այդմ, 64 գործարքի համար շուրջ 12 մլրդ դրամ ընդհանուր ծավալով նախատեսվում է կիրառել այն հարկային արտոնությունները, որոնք նշված օրենքով նախատեսված են»,- ասաց Ջանջուղազյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում