Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է աջակցել հայկական նորաձևության և հագուստի արտադրության ոլորտում գործող ընկերություններին՝ միջազգային շուկաներում ներկայությունն ընդլայնելու, արտահանման հնարավորությունները զարգացնելու և նոր գործարար կապեր ստեղծելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, 6 հայկական ընկերություններ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Ֆրանսիայում մասնակցել են «Texworld Paris» միջազգային ցուցահանդեսին։
Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացրել են իրենց արտադրանքը, արտադրական ներուժն ու մասնագիտական կարողությունները՝ ստեղծելով նոր գործարար կապերի և համագործակցության ընդլայնման հնարավորություններ։
Հայկական ընկերությունների մասնակցությունն իրականացվել է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) հետ համագործակցությամբ։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է հայկական արտադրողների միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը՝ որպես արտահանման շուկաների ընդլայնման, միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման և հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման կարևոր գործիք»,- նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։