Պետական բյուջեից ուռուցքային հիվանդությունների բուժմանը կհատկացվի լրացուցիչ 1 մլրդ 200 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեից ուռուցքաբանությանը տրվող գումարները մյուս տարի կավելանան լրացուցիչ 1 մլրդ 200 մլն դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, թե Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը գտնվում են շատ վատ վիճակում, որոշ դեպքերում չեն գործում քիմիաթերապիայի` անվճար սպասարկման ենթակա ծառայությունները:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե վերջին շրջանում ինչով է պայմանավորված քաղցկեղի երիտասարդացումը:

«Հայաստանում առողջապահության վրա ծախսվում է կատաստրոֆիկ քիչ գումար՝ ՀՆԱ-ից 1.3 տոկոս: Եվ մենք աշխարհում վատագույն տասնյակում ենք: Դա շտկելու ուղղությամբ ավելացնում ենք թե առողջապահական պետական բյուջեն, թե մասնավորապես ուռուցքաբանությանը տրվող գումարները. այս տարի 700 մլն դրամով է ավելացվել: Մյուս տարի կավելացվի առնվազն 1 մլրդ 700 մլն-ով»,-ասաց Թորոսյանը:

Նախարարի կարծիքով՝ իրավիճակը գնալով լավանում է, համավճարները ուռուցքային հիվանդությունների վիրահատություններից հանվել են:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը