Հասարակական

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 6-ի նիշից ցած է մնում 4 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 6-ի նիշից ցած է մնում 4 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը 2019 թվականի մայիսի 6-ի դրությամբ գտնվել է 1900 մետր 60 սանտիմետր բարձրության վրա, որը 4 սանտիմետրով դեռեւս ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Արփա-Սեւան թունելային ջրատարով ապրիլ ամսի ընթացքում եւ մայիս ամսի առաջին վեց օրերի ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 43 միլիոն 987 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը:Մայիսի վեցին ջրի ելքերի ավելացում է դիտվել Սեւան թափվող որոշ գետերում: 45,6 խորանարդ մետր վայրկյան կազմել է Արգիճի գետի, 15,4 խորանարդ մետր վայրկյան՝ Մասրիկ գետի, 9,29 խորանարդ մետր վայրկյան՝ Գավառագետի ջրերի ելքերը: Մայիսի 6-ին եւ 7-ին Սեւան թափվող գետերում սպասվում է փոփոխական ռեժիմ:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում