ԱՄՆ-ում կստեղծեն աշխարհում ամենահզոր Frontier գերհամակարգիչը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: AMD եւ Cray ընկերությունները Միացյալ Նահանգների իշխանությունների հետ համագործակցությամբ մինչեւ 2021-2022 թվականը կմշակեն գերհամակարգիչ, որն, ինչպես սպասվում Է, կդառնա ամենահզորն ինչպես ԱՄՆ-ի տարածքում, այնպես Էլ ամբողջ աշխարհում: Մայիսի 7-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերրին CNBC հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի AMD մշակող ընկերությունը Cray-ի հետ մեկտեղ, որը մանագիտացած Է գերհամակարգիչների ստեղծման բնագավառում, հավակնոտ նպատակ են դրել ստեղծելու մեքենա, որի աշխատանքային անվանումն Է Frontier: Փերրին ընդգծում Է, որ նոր գերհամակարգչի մոտավոր հզորությունը կկազմի 1,5 Էքսաֆլոպս: Դա նշանակում Է, որ այն մեկ վայրկյանում այն կկարողանա մշակել մեկուկես քվինտիլիոն(1 500 000 000 000 000 000) հաշվողական գործողություն: Փերրին ճշտել Է, որ նոր գերհամակարգիչը կգործի Թենեսիի նահանգի Համալսարանին կից Օք Ռիջ ազգային լաբորատորիայի հիմքի վրա:

«Frontier-ի ռեկորդային հզորությունը մեր երկրին հնարավորություն կընձեռի առաջատար դիրքեր գրավել համաշխարհային գիտության բնագավառում, որն ապահովում Է ամերիկացիների եւ ամբողջ աշխարհի կյանքն ու տնտեսական բարգավաճումը»,- ասել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության ղեկավարը: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ԱՄՆ-ի իշխանություններն՝ Intel ընկերության հետ համատեղ պլանավորում են ձեռնամուխ լինել մեկ այլ գերհամակարգչի՝ Aurora-ի ստեղծմանը, որը կգործի Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) Արգոնի ազգային լաբորատորիայում: Դրա արտադրողականությունը կկազմի մեկ Էքսաֆլոպս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում